Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները կանանց և տղամարդկանց ևս մեկ տարբերություն են հայտնաբերել: Պարզվում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի ագրեսիվ են, քան տղամարդիկ, հատկապես՝ առավոտյան ժամերին, երբ նրանք նոր են արթնանում: Գիտնականները պարզել են, որ կանանց քնելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան տղամարդկանց: Քնի պակասի պատճառով կանայք լցված են լինում բացասական էմոցիաներով: Գիտնականները հայտարարում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են տառապում քնի պակասից:
Ինչպես հայտնի է, քնի պակասի հետևանքով մեծանում է սրտանոթային հիվանդությունների, ընկճախտի և այլ հոգեբանական խնդիրների, ինչպես նաև՝ կաթվածի առաջացման ռիսկը:
Քնի պակաս ունեցող կանայք արյան մակարդելիության լրացուցիչ ֆակտորներ ունեն, որն էլ կարող է կաթվածի պատճառ հանդիսանալ: Կանանց, տղամարդկանց հետ համեմատած, միջինը 25 րոպե ավել քուն է անհրաժեշտ:
Դրա պատճառն այն է, որ քնի ժամանակ վերականգնվում են ուղեղի գործառույթները: Իսկ քանի որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են ուղեղն աշխատեցնում, ապա նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: Հենց թերվերականգնումն է վատ ազդում կանանց վիճակի վրա և նրանց ավելի ագրեսիվ դարձնում:









































