«Բավարիա»-ի պատվավոր նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքներն այնքան էլ հաջող չեն մյունխենյան ակումբի համար: Յուպ Հայնկեսի սաները պետք է խաղան Թուրինի «Յուվենթուս»-ի դեմ:
«Կարող էր ավելի լավ լինել: Մենք տարբեր կերպ ենք խաղացել «Յուվենթուս»-ի դեմ, սակայն վերջին հանդիպման ժամանակ հաղթել ենք 4:1 հաշվով:
Մեզ անհրաժեշտ կլինեն 2 հաջող օրեր, որպեսզի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գանք: Հաղթանակն առանց ջանքերի չի տրվի»,- Ռումենիգեին մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:










































