«Մանչեսթեր Սիթի»-ի առաջատարներ` պաշտպան Վենսան Կոմպանին և հարձակվող Սերխիո Ագուերոն շարք են վերադառնում: Վնասվածքներից ապաքինված ֆուտբոլիստները կարող են խաղադաշտ դուրս գալ մարտի 30-ին` «Նյուքասլ»-ի դեմ խաղի ժամանակ:
«Քաղաքայիններ»-ի բելգիացի ավագը չի խաղում հունվարից` ձկնամկանի վնասվածքի պատճառով, իսկ 24-ամյա արգենտիանցի ֆուտբոլիստը վնասել է ծունկը` փետրվարի 24-ին կայացած «Չելսի»-ի դեմ խաղի ժամանակ:
«Վենսանն ու Սերխիոն լիովին ապաքինված կլինեն «Նյուքասլ»-ի դեմ հանդիպումից առաջ»,- BBC Sport-ը մեջբերում է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի խոսքերը:



































