Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Բարսելոնա»-ի բողոքարկումը` թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի 4-խաղյա որակազրկման պատճառով: Այդ մասին հայտնել է Football Espana-ն:
Կատալոնացիների դարպասապահը, հիշեցնենք, կարմիր քարտ էր ստացել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպման ավարտից հետո:
Պատճառն այն էր, որ կատալոնական ակումբի դարպասապահը իր անհամաձայնությունն է հայտնել խաղի մրցավարի գործողություններին` ցուցաբերելով անհավանական ագրեսիվություն:








































