Այսօր` մարտի 15-ին` 06:00-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր պարզել են, որ Ամիրյան փողոցի թիվ 13 շենքի մոտ այրվում է կոշկակարի տաղավարը և տաղավարին հարակից կայանված Լ. Բարբարյանին պատկանող KIA Sportage մակնիշի սիրիական համարանիշերով ավտոմեքենան:
shamshyan.com-ը հայտնում է, որ այրված ավտոմեքենայի տերը՝ Լ. Բարբարյանը, սիրիահայ է, ով պետք է նշված ավտոմեքենան վաճառեր:
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր արդեն հետաքննություն են սկսել:









































