«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ֆուտբոլի ֆանատների հերթական ռասիստական դրսևորման մասին: «Ինտեր»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ Էմանուել Ադեբայորը խփել է իր թիմի հաղթական գոլը, որից հետո նրան սուլոցներ և ռասիստական բնույթի վիրավորանքներ են հասցեագրվել միլանյան ակումբի երկրպագուների կողմից:
«Ակումբները պետք է պատժեն երկրպագուներին` ռասիզմի դրսևորումների համար: Այլ կերպ պետք է պատժել հենց ակումբներին: Այս հարցը պետք է պատշաճ լուծում ստանա` կիրառելով անհրաժեշտ բոլոր միջոցները»,- BBC-ն մեջբերում է Վենգերին:
Հիշեցնենք` ավելի վաղ »Ինտեր»-ի երկրպագուները ռասիստական վիրավորանքներ էին հասցրել Մարիո Բալոտելիին և Սալի Մունտարիին:




































