Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդը խոսել է ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի վգիճակահանության մասին: Հիշեցնենք, որ իտալական ակումբի հակառակորդը Մյունխենի «Բավարիա»-ն է:
««Բավարիա»-ն ամենաբարդ հակառակորդներից է, որը կարող էր բաժին հասնել մեզ: Պետք է զգուշությամբ մոտենալ այդ հանդիպմանը: Այնուամենայնիվ, հպարտ եմ, որ «Յուվենթուս»-ը Եվրոպայի ուժեղագույն 8 ակումբների շարքում է:
«Յուվե»-ն իտալական միակ ակումբն է, որը շարունակում է պայքարը մրցաշարում: Լուրջ ենք մոտանելու «Բավարիա»-ի դեմ դիմակայությանը, քանի որ մեզ բաժին է ընկել շատ լուրջ մրցակից»,- Twitter-ի իր էջում գրել է Նեդվեդը:








































