Google Reader-ի փակման մասին հայտարարությունից հետո Digg սոցիալական ցանցը հայտարարել է, որ պատրաստվում է լրացնել բացը, որը գոյացել է RSS-ագրեգատորների շուկայում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Digg-ը պատրաստվում է օգտատերերի շարքում հարցումներ անցկացնել՝ պարզելու, թե ինչ կցանկանային նրանք տեսնել նոր արտադրանքում: Հաղորդվում է, որ նախագծի վրա աշխատանքի համար հավելյալ աշխատողներ կներգրավվեն: Google-ն ազատվել է Reader-ից: Դա նշանակում է, որ արտադրանքը չի արդարացրել Google-ի հույսերը, սակայն դա չի նշանակում, որ մշակումը չի կարող օգտակար լինել այլ ընկերության համար:
Digg-ը (2004թ.) լրատվական սոցիալական կայք է, որի բովանդակությունը ստեղծվում է այցելուների կողմից քվեարկության հիման վրա (digg-երով):