Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Շվեդիայի արտգործնախարարությունը հաստատել է Ադրբեջանից երեք շվեդ լրագրողուհիների արտաքսման փաստը:
Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարարության խոսնակ Յոակիմ Լարսոնը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրենց հայտնի չէ, թե ինչու են նրանք արտաքսվել Ադրբեջանից:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել երկուշաբթի օրը, ոստիկանությունը նրանց ուղեկցել է ընդհուպ մինչև ինքնաթիռ: Այսօր շվեդ լրագրողուհիները ժամանում են Շվեդիա:
Հիշեցնենք, որ շվեդ լրագրողուհիները ձերբակալվել էին ապրիլի 17-ին` Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ:
Ոստիկանատնից նրանց տարել էին էմիգրացիոն ծառայություն, որտեղ նրանց մեղադրել էին «անցագրային ռեժիմի խախտման» մեջ` ի վերջո արտաքսելով երկրից: