ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահ հայտարարում է, որ Հանրապետականը ավագանու ընտրություններում նույնպես վստահորեն առաջին տեղն է ունենալու:
Aravot.am-ի հարցին՝ ավագանու ընտրությունները կարծես ակտիվություն են մտցնում ընդդիմադիր դաշտում լիդերության հավակնող ուժերի մեջ, Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն կպահպանի՞ Երևանում իր երկրորդ հորիզոնականը, թե՞ նախագահական ընտրություններում «Ժառանգության» աննախադեպ հաղթանակը իր ազդեցությունը կունենա, հանրապետական պատգամավորն ասաց. «Ես ուզում եմ օբյեկտիվ լինել. ԲՀԿ-ն որպես կուսակցություն, որպես մոնոլիտ կառույց՝ ավելի մեծ հնարավորություններ ունի հավակնություններ ցուցաբերելու: Ինչ մնում է այն հարցին, թե ով կլինի երկրորդ տեղում, դա ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք: Դա որոշում է ընտրողը»:








































