Tuesday, 16 04 2024
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում

Ի՞նչ անել «Ղարաբաղի» հետ

BBC-ի ռուսական ծառայությանը տված Լեոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում առաջին նախագահը խոսում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման 1997 թվականի տարբերակի մասին, Հայաստանում կարծես թե առաջ է բերում Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանրային բանավեճի հերթական ալիք, որի առարկան կարծես թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր մոտեցումներն են: Հայաստանի համար այդ բանավեճի կարևորության մասին խոսելը թերևս ավելորդ է: Կարևորությունը մեծ է հատկապես այն առումով, որ մեծ հաշվով, Հայաստանում ղարաբաղյան թեմայով բանավեճեր տեղի չեն էլ ունեցել: Բացի տարածքներ կամ Ղարաբաղ առնել-ծախելուց, Հայաստանում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բանավեճն այլ կատեգորիաներ կարծես թե չի ճանաչում:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ, ընդդիմությունը նրան էր մեղադրում Ղարաբաղը ծախելու համար, երբ նախագահը Քոչարյանն էր` ընդդիմությունը նրան էր այդ բանի համար մեղադրում, հիմա երբ նախագահը Սերժ Սարգսյանն է` ընդդիմությունը այդ բանի համար մեղադրում է նրան: Կարող ենք համոզված լինել, որ ով էլ լինի վաղվա նախագահը,և ով էլ լինի նրա ընդդիմությունը, միևնույն է այդ նախագահին էլ մեղադրելու են Ղարաբաղը ծախելու համար: Այդ պարագայում, կարգավորման մոտեցումների, հնարավոր սահմանների, այս կամ այն տարբերակի թեր և դեմ կողմերի շուրջ ռացիոնալ, պրագմատիկ, սթափ բանավեճը դառնում է արդեն ռազմավարական խնդիր: Մեծ հաշվով, այդպիսի բանավեճ պետք է նախաձեռնի իշխանությունը, ով պատասխանատու է տվյալ ժամանակին պետության անվտանգության համար: Հայաստանում կարծես թե կա առայժմ միայն մեկ նախադեպ, երբ իշխանությունը փորձել է ծավալել այդպիսի բանավեճ: Խոսքը Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածի մասին է, որ լույս տեսավ 1997 թվականի դեկտեմբերին:

Դա հանրության շրջանում քննարկումներ առաջացնելու փորձ էր, որը սակայն ձախողվեց: Խնդիրն այստեղ այն չէ, թե որքանով էր Տեր-Պետրոսյանն իրավացի իր մոտեցումներում: Դա այլ խոսակցության նյութ է: Խնդիրն այն է, որ նա, որպես իշխանության կրող, որպես նախագահ, դրանք հստակորեն շարադրեց և ներկայացրեց հասարակությանը, որպեսզի հասարակությունը, քաղաքական ուժերը, համախոհներն ու ընդդիմադիր խմբերը, արձագանքեն նրա մոտեցումներին, առաջ բերեն հակափաստարկներ, փաստարկներ, հակընդդեմ մոտեցումներ: Այդ ամենը սակայն տեղի չունեցավ, և ըստ իս տեղի չունեցավ նախևառաջ այն պատճառով, որ Տեր-Պետրոսյանն ընտրել էր այդպիսի բանավեճ նախաձեռնելու ամենաանհարմար պահը` ուշացած պահը: 1996 թվականի ընտրությունից հետո երկիրը բացարձակապես ունակ չէր որևէ բանավեճի, այն էլ կարևորագույն հարցի վերաբերյալ: Բանավեճ առավել ևս տեղի չէր ունենա այն դեպքում, երբ դրա նախաձեռնությունը ցուցաբերվել էր այսպես ասած կարգավորման ակտից 5 րոպե պակաս:

1996 թվականի ընտրությունից հետո իշխանական համակարգը փաստացի խոցված, իրականում ճեղքեր տված և տարաբևեռ վիճակում էր, համակարգում առաջացել էին շահերի լուրջ բախումներ: Դրան գումարվում էր ընտրությունից հետո չմարած հասարակության գրգռվածությունը, նյարդայնությունը, քաղաքական համակարգի կոտրվածքները: Այդ պարագայում պարզապես չկար քննարկման, բանավեճի դաշտ: Փոխարենը դաշտը իդեալական էր տարատեսակ շահարկումների, ինտրիգների, ներիշխանական խմորումների համար: Իսկ պահն էլ հատկապես պատեհ էր, քանի որ նախաձեռնությունը գալիս էր ոչ թե հեռանկարի համար անհրաժեշտ բազա ձևավորելու, այլ պարզապես ժամանակի մեջ տեղավորվելու և միջազգային հանրությանը պատասխան տալու շարժառիթից: Բնական է, որ նախաձեռնության ճակատագիրը պետք է լիներ դրա շահարկումը, ինչին մենք բոլորս ականատես եղանք: Իրավիճակը հաստատ բոլորովին այլ կլիներ, եթե այդպիսի նախաձեռնություն ցուցաբերվեր հրադադարից անմիջապես հետո, երբ նոր մեկնարկում էր բանակցային ակտիվ շրջանը:

Այդ դեպքում Հայաստանը կարող էր ձևավորել կարգավորման վերաբերյալ հանրայնորեն լեգիտիմ պատկերացումների այն բազան, որը թույլ կտար նաև Ղարաբաղի հարցը զերծ պահել ներքաղաքական անցուդարձերում շահարկելու վտանգից, իսկ ներքաղաքական անցուդարձերն էլ չէր դարձնի Ղարաբաղի խնդրի պատանդը: Սակայն, այդ բանը ժամանակին չարեցին թե առաջին նախագահը, թե իր ժամանակին չարեց Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը անելու որևէ մտադրություն չի ցուցաբերում: Ըստ երևույթին այդ իրողությունը բացատրվում է նրանով, որ Հայաստանի իշխանական համակարգի համար գայթակղիչ է ունենալ Ղարաբաղի հարցի վերաբերյալ այնպիսի հեղհեղուկ հանրային բազա, որը թույլ կտա հարկ եղած պահին ընդդիմության դեմ արդյունավետորեն խաղարկել Ղարաբաղի խնդիրը և զսպել ընդդիմությանը, սահմանափակել նրա գործողությունների արեալը: Արդյունքում, կամ հետևանքում ունենք այն, որ Ղարաբաղի հարցի հանրային բանավեճի ծավալման գործում Հայաստանը կարծես թե լռվել է 1997 թվականի չստացված նախաձեռնության վրա: Ընդ որում, սկզբունքորեն, այդ իրողությունն է նաև ներկայումս վարվող պաշտոնական քաղաքականության առումով, ինչի վկայությունը մադրիդյան սկզբունքներին տրվող համաձայնությունն է:

Մինչդեռ 1997 թվականից անցել է 13 տարի, փոխվել են շատ իրողություններ` ուժերի հարաբերակցությունից մինչև աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանություն: Փոխվել է նաև Հայաստանի հասարակությունը, ու քանի դեռ չկա Ղարաբաղի հարցում որևէ սահմանային իրավիճակ, երբ որևէ բան կպարտադրվի կատարման, թերևս ժամանակն է, որ փոխվի նաև Ղարաբաղի հակամարտության հանդեպ հասարակական-քաղաքական մտքի քարացած ռեժիմը և ծավալվի անհրաժեշտ բանավեճը: Բայց, այստեղ արդեն պետք է լինել շատ զգույշ: Հայաստանում ներքին գործընթացներն այժմ հասել են բավական հետաքրքրական մի հանգրվանի, որտեղ իշխանությունը կրկին կարող է կանգնած լինել Ղարաբաղի հարցը, որպես դրանց համար զսպող գործոն կիրառելու գայթակղության առաջ:

Հետևաբար, ներկայիս պահին ռազմավարական տեսանկյունից առավել կարևոր են Հայաստանի ներքին խնդիրները, դրանց շուրջ հիմնարար մի քանի հարցերի հստակ և առարկայական պատասխան տալը, որից հետո արդեն ոչ միայն կարելի է, այլ պետք է վերադառնալ Ղարաբաղի խնդրի մասին բանավեճին, քննարկմանը: Ներկայիս փուլում Ղարաբաղի հարցի օրակարգային առաջխաղացումը, թեկուզ տեսական դատողությունների տեսքով, խաղալու է միմիայն իշխանության օգտին: Ներկայիս փուլում հասարակության ամենահամարժեք արձագանքը թերևս կլինի այն, որ իր շահը սպասարկող ուժերին պատվիրակվի հետևյալ մոտեցումը. Հայաստանի հասարակությունը ներկայումս իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Ղարաբաղի հարցում ներկայիս ստատուս-քվոյին, և արձանագրում, որ քանի դեռ չի լուծել երկրի ներքին կյանքի արդիականացման հիմնարար խնդիրները, չի քննարկելու Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ որոշում:

Հայաստանի հասարակությունը պետք է հստակ մեսիջ հղի միջնորդներին, որ քանի որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց այն ներկայումս փաստացի խլված է ժողովրդից, ուրեմն հասարակությունը չի ճանաչում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լեգիտիմությունը, չի լիազորում Հայաստանի իշխանությանը բանակցել այդ հարցով, քանի դեռ այդ իշխանությունն ինքը չի ձևավորել և պատվիրակել բանակցային օրակարգ, հետևաբար չի ընդունի բանակցության ընթացքում այդ իշխանության հետ համաձայնեցված որևէ որոշում: Իսկ հասարակությանը շահը ներկայացնելու հավակնություն հանդես բերող քաղաքական ուժերին թերևս հարկ է հնարավորինս քիչ խոսել Ղարաբաղի հարցի լուծման տարբերակների մասին, քանի դեռ դրանք չեն քննարկել հասարակության հետ և չեն ստացել լայն քննարկման և բանավեճի արդյունքում ձևավորված և պատվիրակված օրակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում