Տակերու Կոբեյաշին բավական ճանաչված անձնավորություն է որոշակի շրջանակներում: Նրան է պատկանում Ճապոնիայի «շատակերի» տիտղոսը: Նա պարբերաբար հաստատում է իր կարգավիճակը՝ ցուցադրելով ուտելու անհավանական արագություն:
Այժմ Տակերուն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամբողջական 30 սմ-ոց պիցցան մեկ րոպեից էլ պակաս ժամանակում ուտելու շնորհիվ, տեղեկացնում է Kedem-ը:
Նախկին ռեկորդը պատկանում է ԱՄԷ-ի բնակիչ Անուփ Սամա Վարմին, ով նույն չափի պիցցան 64 րոպեի ընթացքում է կերել:









































