Կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի ափսոսում, որ «Գալաթասարայ» է տեղափոխվել ընթացիկ տարվա ձմռանը:
«Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Շալկե»-ի նկատմամբ տարած հաղթանակը հաստատեց միտքս` ես ճիշտ ընտրություն եմ կատարել` տեղափոխվելով «Գալաթասարայ»: Ամենակարևորն այն է, որ այստեղ ես շատ խաղաժամանակ եմ ստանում:
Վաղը կկայանա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Անկեղծ ասեմ` ինձ համար միևնույնն է, թե ով կլինի մեր մրցակիցը մրցաշարի այդ փուլում»,- նշել է Նիդերլանդների ազգային թիմի ֆուտբոլիստը:






































