Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը պատրաստ է ընդունել Միլանի «Ինտեր»-ի առաջարկը:
Իտալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է ներկայիս գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիի կատարած աշխատանքից:
«Բլանը հաճույքով կընդուներ «Ինտեր»-ի առաջարկը: Դժվար թե ինչ-որ մեկը հրաժարվի աշխատել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ինտեր»-ն է»,- TMW-ն մեջբերիում է Ալեն Բոգոսյանի խոսքերը, ով Բլանի օգնականն էր Ֆրանսիայի հավաքականում:






































