Վարորդի կողմից չկառավարվող մեքենան էստակադայից ընկել է դիլերական կենտրոնի կայանատեղիի վրա, ինչի հետևանքով վնասվել է Hyundai ապրանքանիշի 18 նոր մեքենա: Կայանատեղիում են եղել են վաճառքի հանված մեքենաները՝ հայտնում է auto.vesti.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Օսթին քաղաքում՝ գիշերը:
Մայրուղով ընթացող մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը, ինչից հետո այն ընկել է ուղիղ South Point դիլերական կենտրոնի կայանատեղիի վրա՝ դառնալով լոկալ «ավտոմոբիլային արմագեդոնի» պատճառ:
Դիլերական կենտրոնի աշխատակիցը վնասը գնահատել է 700 հազար դոլար:
Նման «թանկարժեք» ավերածության հեղինակը ներկայում հետախուզման մեջ է: Վարորդի բախտը բերել է՝ նա կարողացել է ինքնուրույն դուրս գալ վնասված մեքենայից ու դեպքի վայրից հեռանալ:









































