Դամասկոսում ապստամբական ուժերի ականանետային կրակի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 50 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պետական Sana գործակալությունը: Նշվում է, որ ականներից մեկն ընկել է մանկատան մոտ:
Վերջին շրջանում ապստամբներն ուժեղացրել են Դամասկոսի վրա ականանետային կրակը՝ հարվածներ հասցնելով նաև քաղաքի կենտրոնին, որը համարվում է նախագահ Բաշար Ալ-Ասադի պատվարը: Ակտիվիստները և բնակիչները հաղորդում են, որ կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտեր են ընթանում մայրաքաղաքի հյուսիս-արևելքում:









































