«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Բավարիա»-ի դեմ հանդիպման արդյունքները:
«Մենք շատ մոտ էինք հաղթանակին: Որոշ դրվագներում բախտը պարզապես չժպտաս մեզ: Ընդհանուր առմամբ, մենք լավ խաղացինք: Ցավում եմ, որ առաջին հանդիպմանն անհաջող հանդես եկանք, որի վերջին 5 րոպեներին շատ հեշտ գոլ բաց թողեցինք:
Գիտեմ սաներիս: Նրանք ֆանտաստիկ կամք ունեն և ճիշտ են վերաբերվում գործին: Մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունից: Դա շատ ցավալի պահ է, սակայն կան նաև դրական գործոններ` մեր ելույթն ու մեր կամքը»,- նշել է մասնագետը:










































