Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանը չունի Վրաստանի հետ համագործակցելու կարիք. Տորնիկե Շարաշենիձե

Վրաստանի ու Հայաստանի ամենակարևոր հետաքրքրությունը տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց վրաստանցի փորձագետ Տորնիկե Շարաշենիձեն՝ խոսելով հայ-վրացական հարաբերությունների ներկայիս փուլի շուրջ:

Շարաշենիձեն նկատեց, որ Հայաստանը տարածաշրջանում խնդիր ունի Ադրբեջանի հետ, ուստի ունի հարևան երկրների հետ գործընկերության կարիք: Բացի ՌԴ-ից՝ անհրաժեշտ է նաև տարբեր ոլորտներում Վրաստանի հետ համագործակցել: Քաղաքագետը նաև նշեց, որ Վրաստանին ևս անհրաժեշտ է գործընկերային հարաբերություններ հաստատել իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ, քանի որ կան խնդիրներ ՌԴ-ի հետ:

«Բացի այդ, Հայաստանն ու Վրաստանն ընդհանուր հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում: Կողմերը հետաքրքրված են, որ տարածաշրջանում պահպանվի և ամրապնդվի խաղաղությունը, հավասարակշռությունը: Վրաստանն ու Հայաստանը նաև միջազգային կապեր ունեն: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Վրաստանը լավ գործընկերներ են և կարող են ապագայում ևս լինել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ համագործակցություն կարող է լինել նաև մի շարք ոլորտներում:

Նրա կարծիքով՝ առևտրի ոլորտում առկա համագործակցությունը կարող է շարունակվել, անվտանգության ոլորտում Հայաստանը չունի Վրաստանի հետ համագործակցելու կարիք, քանի որ այս ոլորտում Հայաստանում ՌԴ-ն է:

«Երկու երկրներն էլ հետաքրքրված են տարածաշրջանի խաղաղությամբ. դա ամենամեծ հետաքրքրությունն է»,- եզրափակեց իր խոսքը Տորնիկե Շարաշենիձեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով իր հայաստանյան գործընկերոջ հետ քննարկել է երկրների անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Նա ընդգծել էր, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաները Վրաստանի համար վտանգ չեն ներկայացնում, քանի որ Հայաստանն ու Վրաստանը գործընկեր պետություններ են:

Երեկ պաշտոնական այցով ՌԴ-ում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ բարձր է գնահատում երկրների միջև ռազմական համագործակցության ոլորտում առաջընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում