Արմավիրի «Տորպեդո»-ի պաշտպան Արտակ Ալեքսանյանն իր կարծիքն է հայտնել մարզիչ Վալերի Կարպինի գլխավորությամբ աշխատանքի մասին:
«Անկեղծ ասեմ՝ երեք շաբաթվա ընթացքում նա ինձ ավելի շատ բան տվեց, քան բոլոր մարզիչները վերջին չորս տարվա ընթացքում: Դուք ինձ կհասկանայիք, եթե Կարպինի մոտ թեորիայի դասերի լինեիք: Նա հասկանալի է բացատրում:
Օրինակ, թե ինչպես պաշտպանության գծում ճիշտ դիրք ունենալ մրցակցի գրոհի ժամանակ, կամ ստանդարտ դիրքերն իրականացնելու ժամանակ: Կարծում ես, թե ամեն ինչ շատ հեշտ է: Դիտում ենք տեսանյութերն ու սկսում սխալների ուղղումը»,- «Спорт-экспресс»-ը մեջբերում է Ալեքսանյանի խոսքերը:








































