Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը սրտային հիվանդություններն ունեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Սրտի ռիթմի եվրոպական ընկերության (European Heart Rhythm Association- EHRA) նախագահ, պրոֆեսոր Անժելո Աուրիչիոյին։

Բարձր համարում ունեցող այս կազմակերպությունը լուրջ հաջողություններ է արձանագրում սրտի ռիթմի խանգարման և դրանից մահացության ցուցանիշների կրճատման, ինչպես նաև բնակչության կյանքի որակի բարելավման գործում։

Պրոֆեսոր Անժելո Աուրիչիոն այդ ձեռքբերումները նախարար Դումանյանին ներկայացրեց` վկայակոչելով ընկերության անդամ 55 երկրների 2008 թվականից ի վեր ունեցած առաջընթացը հավաստող վիճակագրական տվյալները, որոնք ամփոփված են իրենց կողմից հրատարակվող «ЕР EUROPACE» ամսագրում։ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունն այդ ենթատեքստում վերլուծել է նաև Հայաստանի այսօրվա հնարավորություններն ու վաղվա մարտահրավերները։ Առաջիկա տարիներին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կավելանա հիվանդների թիվը, որն էլ կենթադրի համապատասխան ծառայություններ իրականացնող նոր կենտրոնների ստեղծում։

Անժելո Աուրիչիոն հավաստել է, որ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում առիթմիոլոգիական ծառայության զարգացմանը։

Նախարար Դումանյանը փաստել է, որ Հայաստանում սրտաբանության որոշ ճյուղերում լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Բավական զարգացել է սրտային վիրաբուժությունը` ինչպես բաց, այնպես էլ ինվազիվ։ Պետության կողմից լուրջ ներդրումներ են կատարվել նոր կենտրոններ ստեղծելու, մասնագետներ պատրաստելու նպատակով։ Այս տարվանից երկու նոր կենտրոն կգործի մարզերում` Գյումրիում և Սյունիքում։ Սակայն առիթմոլոգիայի ոլորտում անելիքները դեռ շատ են։

«Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը սրտային հիվանդություններն ունեն։ Դրանք նաև բոլոր մահացությունների կեսի պատճառն են։ Այս ցուցանիշները և ապագայի կանխատեսումները հաշվի առնելով ցանկանում ենք Սրտաբանության գիտական ինստիտուտում կազմակերպել առիթմոլոգիական երկրորդ ծառայությունը։ Մենք ձեր աջակցության անհրաժեշտությունը կունենանք թե՛ կրթական, թե՛ չափորոշիչների ու հիվանդությունների վարման փորձով։ Մասնագետների հանձնախումբը ոչ միայն կգույքագրի մեր հնարավորություններն ու կարիքները, այլև առաջիկա տարիների զարգացման ծրագիր կազմի, որն էլ առաջիկայում կքննարկենք Ձեզ հետ»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Անժելո Աուրիչիոն տեղեկացրել է, որ Սրտաբանների եվրոպական միության անդամ երկրների բարձր որակավորում ունեցող գիտնականները կրթական արդյունավետ ծրագրեր են մշակել, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս տիրապետելու բարձր տեխնոլոգիաներին։

Նա հայտնել է, որ պատրաստ են հայ մասնագետներին սովորեցնել անգամ հեռակա կարգով։ Եվ խոստացավ ուղարկել անվճար ուսուցման ծրագիր։

Կողմերն այն կարծիքին էին, որ հանդիպումը բավական արդյունավետ և հեռանկարային էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում