Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սալոնիկում, որոտացել է մի քանի պայթյուն: Հունաստանի իշխանությունների կարծիքով՝ ահաբեկչություններն ուղղված են եղել երկրի պահպանողական քաղաքական գործիչների դեմ:
Քաղաքի հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ երեք պայթյուն որոտացել է քաղաքի վարչական շենքերից մեկում: Զարգացման փոխնախարար Ստավրոս Կալաֆատիսի գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթունը հանգեցրել է հրդեհի, որը մարվել է:
Ահաբեկչությունների հետևանքով զոհեր չկան, տուժել է չորս մարդ, նրանց կյանքը վտանգված չէ:
Հաղորդվում է, որ բոլոր քաղաքական գործիչները, որոնց դեմ, ինչպես ենթադրում է հետաքննությունը, ուղղված են եղել պայթյունները, պատկանում են «Նոր ժողովրդավարություն» աջ կուսակցությանը:
Հունաստանի կառավարության մամլո քարտուղար Սիմոս Կեդիկօղլուն տեղի ունեցածը որակել է «ահաբեկչություն»՝ հավելելով, որ «ահաբեկիչները ժողովրդավարական հասարակությունում որոշումներ չեն կայացնում»:









































