ԱՄՆ առափնյա ջրերից մեկում (3 Tree Point on Puget Sound) տեղադրվել է սերֆինգի տախտակ, որի վրա իրենց հաստատուն տեղն են զբաղեցրել երկու փոկեր: Եվս մի քանիսը համառորեն փորձում են բարձրանալ տախտակի վրա, սակայն սայթաքում են և կրկին ջրում հայտնվում:
Տեսանյութի հեղինակները վստահեցնում են, որ տախտակը որևէ քսուքով չեն պատել, որը կխանգարեր կենդանիներին բարձրանալ դրա վրա: Ի վերջո, երկար ջանքերը տալիս են ցանկալի արդյունքը: Եվս երկու փոկերի հաջողվում է տեղավորվել տախտակի վրա:









































