Վատիկանում իր աշխատանքն է վերսկսել կարդինալների կոնկլավը:
Երեկ՝ մարտի 12-ին, կոնկլավի մասնակից 115 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի 226-րդ պապին, քվեարկության առաջին փուլից հետո չեն կարողացել կողմնորոշվել իրենց ընտրության մեջ. ծխնելույզից դուրս է եկել սև ծուխ: Նոր պապի ընտրվելու մասին ազդարարում է սպիտակ ծուխը:
Չորեքշաբթի և հաջորդ օրերին օրական անցկացվելու է չորս քվեարկություն, ընդհուպ մինչև պապի ընտրվելը, սակայն Սիքստինյան կապելլայից ծուխ կբարձրանա երկու անգամ` օրվա առաջին կեսին և երեկոյան:
Շատ փորձագետներ կանխատեսում էին Հռոմի նոր պապի ընտրությունների հետ կապված բարդություններ: Հռոմի պապի գլխավոր հավակնորդ է համարվում իտալացի կարդինալ, 71-ամյա Անջելո Սկոլուն:











































