Ստամբուլի «Գալաթասարայ»-ի իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, որի թիմը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ, հայտարարեց, որ հավատում է, որ կարող է իր ներկայիս ակումբի կազմում նվաճել ՉԼ գավաթը:
«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Կարող եմ «Գալաթասարայ»-ի կազմում կրկնել «Չելսի»-ում ունեցած նախորդ տարվա հաջողությունը: Իհարկե, այն ժամանակ ես ֆիզիկապես լավ վիճակում էի գտնվում, իսկ հիմա հեռու եմ դրանից:
Վերադառնալ Եվրոպա և անմիջապես լավագույն խաղը ցուցադրել Չեմպիոնների Լիգայում հեշտ գործ չէ: Բուրակ Յիլմազը գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը: Նա իսկական տաղանդ է: Մեր բախտը բերել է, որ նա հանդես է գալիս «Գալաթասարայ»-ում»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































