Բրիտանիան նավթային մեծ ընկերությունների հետ Իրաքի պատերազմից մի քանի ամիս առաջ քննարկել է իրաքյան նավթային պաշարների օգտագործման հարցը: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Հղում անելով այն փաստաթղթերին, որոնք ստացվել են Տեղեկատվության ազատության օրենքի հիման վրա՝ թերթը նշում է, որ նմանատիպ առնվազն հինգ հանդիպում է տեղի ունեցել, որոնց մասնակցել են պետության և նավթային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են BP-ն և Shell-ը:
«BP-ն և Shell-ը չէին կարող իրենց թույլ տալ զերծ մնալ երկարատև կտրվածքով Իրաքում մասնաբաժին ունենալուց»,- այս մասին հաղորդել է Էդվարդ Չապլինը, որն այդ ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի բաժնի վարիչը: Այս հայտարարությունը նա արել է 2002 թ. հոկտեմբերին նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Համաձայն այդ հանդիպման արձանագրության, նա ասել է, որ իրենք լի են եղել հետսադամյան Իրաքում բրիտանական ընկերությունների համար իրենց արդար բաժինը ստանալու վճռականությամբ:








































