Արտերկրի կիբերհարձակումներից դաշնային կառավարության, ամերիկյան զերքրի և ազգային ենթակառուցվածքի պաշտպանության համար Պենտագոնը ստեղծում է 30 հատուկ թիմ: Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կիբերհրամանատարության ղեկավար, գեներալ Քիթ Ալեքսանդերը:
Նման որոշում է ընդունվել՝ կապված այն բանի հետ, որ պետական հաստատությունների և խոշոր ընկերությունների տեղեկատվական համակարգերը սկսել են հաճախակի ենթարկվել կոտրվելուն, իսկ կենսական նշանակության օբյեկտները շարքից հանելու սպառնալիքը դառնում է ավելի իրատեսական: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
ԶՈՒ հարցերով Սենատի հանձնաժողովում ելույթի ժամանակ Ալեքսանդերը նշել է, որ ներկայումս այլ երկրներից կողմից լայնամասշտաբ կիբերհարձակում հազիվ թե սպասելի է, քանի որ նրանք գիտեն, որ կիբերհարձակման աղբյուրը կարող է հայտնաբերվել և ենթարկվել պատասխան կոշտ միջոցառումների:
Ըստ նրա՝ դեռևս խոսքը միայն մասնավոր և պետական կայքերին հասցված փոքր վնասի մասին է: Սակայն նա նշել է, որ կիբերհարձակման մեթոդները ակտիվ զարգանում են և վաղ թե ուշ կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումների ձեռքում, որոնք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի ԱՄՆ-ին առավելագույն վնաս պատճառելու համար:









































