Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռանա գերմանական ակումբից հաջորդ տարի: Իսպանացի մասնագետը համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է beIN SPORTS.
Նշենք, որ մյունխենյան ակումբի հետ 44-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:
Հիշեցնենք՝ «Բավարիա»-ում աշխատած երկու տարիների ընթացքում Գվարդիոլան երկու անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:






































