Չեխիայում սոցիալական ծառայությունները կոմիքսների հատուկ գիրք են թողարկել ուկրաինացի մարմնավաճառների համար: Գրքույկը ստացել է «Ողջունում ենք Ձեզ Չեխիայի Հանրապետությունում» անվանումը:
Կոմիքսների հերոսուհին մարմնավաճառ աշխատելու համար եկել է Չեխիա: Փորձառու գործընկերուհիները նրան խորհուրդ են տալիս՝ ինչպես չվարակվել վեներական հիվանդություններով, ինչպես ճիշտ օգտագործել պահպանակները: Մասնավորապես, նրան սովորեցնում են՝ ինչպես պահպանակները թաքուն օգտագործել, եթե հաճախորդը դեմ է պահպանակներով սեքսին: Ուկրաինուհուն սովորեցնում են նաև, թե ինչպես վարվի կավատների հետ:
«Իմ շեֆն ասում է, որ ես պետք է անեմ այն, ինչ հաճախորդներն են ուզում, սակայն ես երբեմն դա չեմ ուզում: Այստեղ շատ ակումբներ կան: Եթե որևէ մեկը քեզ ստիպի անել այն, ինչ չես ուզում, մեկ այլ ակումբ գտիր կամ փողոց գնա»,- ասում է ավելի փորձառու մարմնավաճառը: Այս մասին հաղորդում է czecho.ru կայքը:









































