«Սպորտինգ»-ի կիսապաշտպան Վիլիամ Կարվալյուն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Օ Jogo-ի տեղեկությունների համաձայն՝ 23-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ֆրանսիայի չեմպիոնները պատրաստ են 45 մլն եվրո վճարել կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: Հարկ է նշել, որ Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընթացքում Կարվալյուն վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի շուրջ 10 շաբաթ:
Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 30 հանդիպում, 1 գոլ է խփել և գոլային 1 փոխանցում կատարել:




































