Օլիմպիական 6-ակի չեմպիոն արագավազորդ Ուսեյն Բոլտը գոհ է իր մարզավիճակից: Մարզիկը հաղթանակ է տարել Լոնդոնում կայացած «Ադամանդե լիգա»-ում՝ 100մ մրցատարածությունը հաղթահարելով 9.87 վայրկյանում:
«Շարունակում եմ առաջինը լինել և երբեք երկրորդը չեմ եղել: Ուրախ եմ, որ կարողացա վերականագնվել վնասվածքից: Պատրաստ եմ առաջ շարժվել և հաղթել:
Մտադիր եմ թիվ մեկը մնալ մինչև կարիերայիս ավարտը»,- BBC-ն մեջբերում է Բոլտի խոսքերը:



































