Սիրիայի կառավարական զորքերը տարիներով կարող են պայքարել ապստամբների դեմ, որոնք փորձում են տապալել երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը։ Այս մասին հաղորդում է «Ալ-Վաթան» կառավարական թերթը:
Թերթի տվյալներով` բանակը գտնվում է հիանալի վիճակում, զինվորներն ու սպաները արդեն երկու տարի է խիզախությամբ մարտնչում են:
«Սիրիական բանակն իր տրամադրության տակ ունի բավականաչափ զենք և մարդիկ՝ տարիներով հանուն Սիրիայի պայքարելու համար»,- նշում է թերթը:
Սիրիայում զանգվածային հակակառավարական ակցիաները սկսվել են 2011 թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում զոհվել է ավելի քան 70 հազար մարդ:









































