«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի Փարվան նահանգում երեքշաբթի գիշերը հրթիռային հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին,- հայտնել է Khaama Press ինտերնետ-պարբերականը:
Ոստիկանության անվտանգության ուժերի ներկայացուցիչների տվյալներով՝ օդանավակայանի տարածքում երկու ռեակտիվ ռումբ է պայթել՝ ոչ ոքի չվնասելով: Թալիբների մամալո քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ավիաբազայում պայթել է 3 հրթիռ՝ հակառակորդի «կենդանի ուժին և նյութական մեծ վնաս հասցնելով»:
ISAF-ն առաժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը:









































