Մշակողները ներկայացրել են բազմաֆունկցիոնալ սմարթֆոն էքստրեմալների համար՝ Janus One: Գաջետի մասին տեղեկությունը հրապարակված է Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում:
Սարքը կարելի է օգտագործել որպես Bluetooth-լրակազմ սմարթֆոնի համար, նաև որպես ինքնուրույն հեռախոս՝ զանգերի և SMS-ների համար:
Janus One-ը կարող է նաև որպես մարտկոց աշխատել: Դրա միջոցով կարելի է 86%-ով լիցքավորել iPhone 4, 75%-ով՝ iPhone 5S և 64%-ով՝ iPhone 6 հեռախոսները:
Սարքի հիմնական առավելությունը լիցքավորումը երկար պահելու կարողությունն է:
Հաշվի առնելով դրա ռեսուրսի սպառողականությունը՝ 1500 մԱժ ծավալով ներդրված մարտկոցը հեռախոսին բավարար է 3 ամիս սպասման ռեժիմով աշխատանքի համար:
Էքստրեմալ հանգստի և սպորտի սիրահարներին կուրախացնի փաստը, որ գաջետն ունի հարվածակայուն, փոշե- և անջրաթափանց կորպուս:
Janus One-ը նաև ներդրված քայլաչափ ունի:
Ներկայումս նախագիծը Kickstarter-ում հավաքել է ավելի քան 45 000 դոլար արտադրության համար անհրաժեշտ 50 000-ից:
Սարքը կարժենա 69 դոլար:














































