Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն առաջիկա հանգստյան օրերին կբանակցեն մադրիդցիների պաշտպան Սերխիո Ռամոսի հետ: Պերեսը կհաստատի, որ «Ռեալ»-ը չի պատրաստվում հրաժարվել Ռամոսի ծառայություններից:
«Արքայական ակումբ»-ի նախագահը նաև ներկա կլինի թիմի՝ «Ինտեր»-ի և «Միլան»-ի դեմ International Champions Cup մրցաշարի շրջանակներում կայանալիք խաղերին:
Հիշեցնենք՝ երկարատև բանակցությունների արդյունքում Ռամոսին և Պերեսին չի հաջողվել համաձայնության հասնել ֆուտբոլիստի նոր պայմանագրի պայմանների հարցում: Պաշտպանի ծառայություներով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:











































