Ֆրանսիայում վերջին տարիներին ուժեղագույն ձյան պատճառով հայտարարավել է տագնապի «նարնջագույն մակարդակ»,- հայտնում է France24-ը:
Տեղական տեղեկատվական գործակալությունները նշում են, որ ձյունը հատկապես առատ է երկրի հյուսիսում: Նորմանդիայում և Բրետանում առանց էլեկտրականության են մնացել մոտ 70,000 տուն, Շերբուրի մոտ խցանման մեջ է մնացել ավելի քան 500 ավտոմեքենա: Լիլում սառցապատ ճանապարհի վրա բախվել են 3 ավտոմեքենա, տուժել է նվազագույնը 14 մարդ:
Երկրի քաղաքացիական ավիացիայի գխավոր վարչությունը դիմել է ավիաընկերությունների ղեկավարություններին՝ խնդրելով կրճատել նախատեսված ռեյսերը Փարիզի Օրլի և Ռուասի օդանավակայաններից:
Նախատեսվում է հետաձգել կամ հանել մոտ 400 թռիչք,- հայտնում է RIA Novosti-ն:
Օդերևութաբանները նշում են, որ եղանակի լավացում սպասվում է չորեքշաբթի օրը:









































