Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրու Վարդանանց կենտրոնական հրապարակում: Բանն այն է, որ այսօր տեղի է ունենալու Գյումրու «Շիրակ» և շվեդական ԱԻԿ թիմերի ֆուտբոլային հանդիպումը, և դեռ երեկվանից գֆյումրեցիների շրջանում բավական լարված վիճակ է, ինչը պայմանավորված է ԱԻԿ-ի հետ խաղի ժամանակ շիրակցիների ոչ պատշաճ ընդունելությունից:
Այսօր էլ, երբ, ըստ շրջանառվող լուրերի, շվեդական թիմի անդամները շրջում էին Գյումրու հրապարակում, ժամանեցին «Շիրակի» երկրպագուները: Հնարավոր բախումներից խուսափելու համար անմիջապես տարածք ժամանեցին ոստիկաններ: Գյումրեցի երկրպագուներն այս պահին, հայրենասիրական երգեր երգելով, շրջում են հրապարակում և հարակից կենտրոնական փողոցներում: