Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտությունը ձգվում է երկար տարիներ և աստիճանաբար ձեռք բերում բարդ բնույթ: ԻրանականİRİB գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամեդ Ռայիսին:
Նրա խոսքերով՝ Իրանը պատրաստ է ցանկացած համագործակցության և օգնության Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, որը դեռ շարունակվում է երկու երկրների միջև:
Նշելով Իրանի և Հայաստանի միջև պատմական կապերը՝ դեսպանն ընդգծել է, որ փոխհարաբերություններում հարգանքը գլխավոր սկզբունքն է. «Իրանը նախապատվություն է տալիս հարևանների և տարածաշրջանի երկրների հետ կապերի զարգացմանը: Իրանը հանդիսանում է տարածաշրջանային և միջազգային հարցերում փոխադարձ հարգանքի աջակցման կողմնակիցը:
«Իրանի և Հայաստանի կապերի զարգացումը կծառայի ի շահ երկու երկրների: Երկու երկրները մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները առանց այլ պետություների կողմից միջամտության»,- ասել է նա:









































