Հրապարակվել է սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի՝ «Սպեկտրի» առաջին թրեյլերը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Սեմ Մենդեսի ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Մեխիկոյում, կդառնա բոնդիանայի 24-րդ ֆիլմը։ Նոր ֆիլմում Դենիել Քրեյգը 4-րդ անգամ հանդես կգա Բոնդի դերով։
«Սպեկտրի» համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։









































