ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Հըզբոլլահի» երեք առաջնորդների և լիբանանցի գործարարի դեմ։ Ինչպես հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, այդ միջոցառումներն ընդունվել են նրանց դեմ այն պատճառով, որ նրանք «տարածաշրջանում ահաբեկչական գործունեություն են իրականացնում» և ակտիվորեն աջակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին։
«Հըզբոլլահը» սկսել է Ասադի ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերել 2011 թվականին սիրիական հակամարտության հենց սկզբից՝ հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, որի տվյալներով՝ 2012-ի կեսերին խմբավորման կողմից սիրիական կառավարությանն ուղղված օգնությունն ընդլայնվել է։
Ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ արդարադատության փոխնախարար Ադամ Սզուբինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի խմբավորման ակտիվ հետապնդումը ողջ աշխարհում՝ ահաբեկչական գործունեության և Ասադին աջակցելու համար։









































