Գիտնականները պնդում են, որ երեխաների ծնունդը ոչ լավագույն ձևով է ազդում տղամարդու ֆիզիկական տեսքի վրա: Հետազոտությունների արդյունքները տպագրվել են The American Journal of Men’s Health ամսագրում:
Գիտնականները այդ եզրակացությանն են հանգել 20 տարվա փորձերի արդյունքով, որտեղ նրանք հետևել են տասնյակ հազար տղամարդկանց քաշի փոփոխությանը: Արդյունքում պարզվել է, որ երեխա չունեցող տղամարդիկ միջինում նիհարել են 0,6 կգ, իսկ ովքեր հայր են դարձել, նրանց քաշը ավելացել է 2 կգ-ով:
Փորձագետների կարծիքով՝ դա կապված է ծնողների ապրելակերպի փոփոխությունից, քանի որ նրանք ժամանակ չեն ունենում իրենց հետևելու:









































