Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կզբաղվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնագրի տեքստի ուսումնասիրմամբ։
Միջուկային համաձայնագրի տեքստը մանրակրկիտ ուսումնասիրելու առաջարկով հանդես է եկել Ահմադ Ամիր Աբադին։ Հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկել է 209 պատգամավորներից 136-ը։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվի 15 մարդ, որոնք կընտրվեն խորհրդարանի հաջորդ նիստում։









































