Օգոստոսի մեկին կմեկնարկի Հայաստանի 24-րդ առաջնությունը: Հայաստանի 2015/2016 թթ. առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով և բաղկացած կլինի 4 շրջաններից:
Առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր՝ «Փյունիկ»-ը, «Ուլիս»-ը, «Շիրակ»-ը, «Ալաշկերտ»-ը, «Միկա»-ն, «Գանձասար-Կապան»-ը, «Բանանց»-ը և «Արարատ»-ը:
Օգոստոսի 3-ին կմեկնարկի նաև Հայաստանի առաջին խմբի առաջնությունը:
ՀՖՖ մամլո ծառայություն








































