Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ը տուգանվել է 4000 եվրո երկրպագուների պահվածքի պատճառով: Վերջիններս հայհոյանքներով համեմված արտահայտություններ են հնչեցրել Բալոտելիի հասցեին:
Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ի թղթակցի Twitter-յան էջից:
Ավելի վաղ «Ինտեր»-ն էր տուգանվել 15000 եվրո կրկին Բալոտելիի հասցեին երկրպագուների արած արտահայտությունների համար:








































