Спорт-Экспресс-ը տեղեկացնում է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հեթ-տրիկի հեղինակելով իր դեբյուտային խաղում, դարձել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է նման արդյունքի հասնել:
Առաջինն այդպիսի արդյունքի է հասել Եվգենի Տիտովը, երկրորդը՝ Իվան Գեցկոն, երրորդը՝ Դմիտրի Կիրիչենկոն և վերջապես չորրորդը՝ Յուրա Մովսիսյանը:
1. Եվգենի Տիտով («Ժեմչուժինա») 1993
2. Իվան Գեցկո («Ալանիա») 1997
3. Դմիտրի Կիրիչենկո (ԲԿՄԱ) 2002
4. Յուրա Մովսիսյան («Սպարտակ») 2013







































