«Յուվենթուս»-ի մարզադաշտը արդեն նախազգուշացում է ստացել ընթացիկ մրցաշրջանում և կարող է որակազրկվել: «Կատանիա»-ի դեմ առաջին հանդիպմանը մի քանի րոպե տրիբունայից վիրավորական երգեր և խոսքեր էին հնչում` ուղղված Բալոտելիին և «Նապոլի»-ին:
Իրավիճակն ավելի է բարդացնում «Յուվենթուս»-ի ցուցաբերած անտարբերությունը. մարզադաշտի հաղորդավարը չդիմեց երկրպագուներին` կարգը պահպանելու խնդրանքով:
Ստեղծված իրավիճակում թուրինյան ակումբը կարող է ստիպված լինել սեփական հարկի տակ կայանալիք հաջորդ հանդիպումն անցկացնել առանց երկրպագուների ներկայության: Տվյալ դեպքում դա կլինի «Պեսկարա»-ի դեմ հանդիպումը:






































