Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չարենցավանի դպրոցում ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի գործը. «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել հինգ տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործը:

Հայաստանի իրավապահ մարմիններն այդպես էլ որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել: Դերենիկը մահացել էր անչափահաս համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Երեխայի հարազատների շահերի պաշտպան Արայիկ Զալյանը մեղադրում է ուսուցչին, ով բացակայել է դասարանից՝ առանց վերահսկողության թողնելով անչափահասներին:

Եվրոպական դատարանը մի շարք հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը․ արդյո՞ք տեղի է ունեցել երեխայի կյանքի իրավունքի խախտում, և արդյո՞ք արդյունավետ քննություն է տարվել:

Մինչև Հայաստանի կառավարությունը կպատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս հարցադրումներին, փաստաբանը պնդում է՝ երկու կետով էլ գործում խախտումներն առկա են։

«Կյանքի իրավունքի խախտումը միանշանակ առկա է, և արդյունավետ քննությունը միանշանակ տվյալ գործի շրջանակներում բացակայում է, և տվյալ երկու հոդվածների հետ կապված միանշանակ պետք է կայացնի համապատասխան դատական ակտ։ Տվյալ դատական ակտը հնարավորություն կտա նաև վերանայման վարույթ հարուցելու Հայաստանի Հանրապետությունում։ Կհանգեցնի նրան, որ տվյալ անձինք կենթարկվեն համապատասխան պատասխանատվության», – ասել է փաստաբանը։

Երեխայի հարազատները պնդում են՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, և թե՛ ուսուցչուհին, ով աշակերտներից մեկի ցուցմունքի համաձայն, ծեծկռտուքի պահին սուրճ խմելիս է եղել ուսուցչանոցում:

Ըստ նախաքննական մարմնի, սակայն, ուսուցիչը չէր կարող կանխատեսել Դերենիկի կյանքին սպառնացող վտանգը դասասենյակից դուրս գալիս, իսկ Դերենիկի հետ վիճաբանած երկու աշակերտի հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվել, որովհետև նրանք անչափահաս են եղել:

Երեխայի պապը՝ Դերենիկ Մկրտչյանն ու մայրը՝ Գայանե Մկրտչյանը, առայսօր սպասում են, որ որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի:

«Երեխեն ողջ-առողջ ստեղ հեծանիվ էր քշում, ասեց՝ «պապի, հաջող», գնաց քննության ու տենց էլ գնաց ու գնաց, մի ժամ հետո զանգեցին, ասեցին՝ երեխան մահացել է։ Այ մարդ, իմանանք, տենանք սկի մեկը չի՞, որ պետք է պատասխան տա», – ասել է պապը։

Մայրն էլ հավելել է. – «Բոլորը թող պատասխանատվության ենթարկվեն՝ դասղեկը, մաթեմատիկայի ուսուցչուհին. շուտ կանչել է ու երեխեքի մոտ չի մնացել»։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխան վատառողջ է եղել, և ստացած հարվածները կարող էին նպաստել նրա մոտ էպիլեպսիկ նոպայի առաջացմանը, ինչն էլ հանգեցրել է մահվան: Երեխայի տատը չի ընդունում այս բացատրությունը, պնդում է, որ դատաբժիշկները չեղած հիվանդություններ են վերագրել թոռանը, մինչդեռ իրականում երեխան մահացել է քունքին ստացած հարվածից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում