Մադրիդի «Ռեալ»-ը երեկ ընկերական խաղ է անցկացրել «Ռոմա»-ի հետ, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հետխաղյա 11մ հարվածաշարով առավելության է հասել հռոմեական ակումբը (7:6):
Խաղից հետո Գարեթ Բեյլն ու «Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին փոխանակվել են մարզաշապիկներով:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Բեյլը հանդերձարան տանող միջանցքում «Ռոմա»-ի գործադիր տնօրենին խնդրում է Տոտտիին փոխանցել իր խնդրանքը` մակագրել նվիրած մարզաշապիկը:




































