Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեկնել է Գաբոն:
Արգենտինացին մասնակցել է Պորտ-Ժանտիլ քաղաքում կառուցվող մարզադաշտի շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը` դնելով առաջին քարը:
Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա է եղել նաև երկրի նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան: Բացի այդ, Մեսսին մակագրություններ է բաժանել հավաքվածներին:
Կառուցվող մարզադաշտում կայանալու են Աֆրիկայի գավաթի 2017թ. խաղարկության հանդիպումներ:
«Մի քանի տարի առաջ Լիոնելի հետ հանդիպեցի Բարսելոնայում: Նա խոստացավ ժամանել Գաբոն: Մեսսին արժանապատիվ անձնավորություն է, քանի որ իր խոսքի տերն է»,- հայտարարել է Գաբոնի նախագահը:






































