Լոնդոնի հարավում երկհարկանի ավտոբուսը փորձել է անցնել ցածր կամրջի տակով, ինչի արդյունքում ավտոբուսի տանիքը պոկվել է, տուժել է 7 մարդ: Այդ մասին տեղեկացնում է Sky News-ը:
Հայտարարության մեջ ասվում է, որ կամրջի վրա նմանատիպ ավտոբուսների անցումը կամրջի տակով արգելող նշան է եղել:
Վթարի վայր են եկել փրկարարները և շտապօգնությունը: Յոթ տուժածներից թեթև վնասվածքներով չորսին տեղափոխել են հիվանդանոց:













































