Friday, 19 06 2026
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Բնի մեջ պետք է խեղդենք այս Սահմանադրությունը, որ այն չհասնի հանրաքվեի. Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ապարան» ջոկատի հրամանատար, Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, hրապարակվել են սահմանադրական բարեփոխումների նախագծի 1-7 գլուխները: Ո՞ր կետերն են Ձեզ համար առավել մտահոգիչ։

– Մեր մտահոգություններն այս հարցի շուրջ չեն փոխվել, քանի որ մենք ի սկզբանե գիտեինք՝ ինչի և ում համար են արվում սահմանադրական փոփոխությունները։ Սրանք ոչինչ չասող փոփոխություններ են՝ հիմքում ունենալով վերարտադրման նպատակ։

Մտահոգիչ կետերից մեկն այն է, որ նախատեսված է՝ եթե ԱԺ կուսակցություններից որևէ մեկը հիսուն տոկոս գումարած մեկ չի ապահովում, լինում է ընտրության երկրորդ փուլ, որին պետք է մասնակցի երկու առավելագույն ձայն հավաքած քաղաքական ուժ։ Սա արդեն բացարձակապես քաղաքական դաշտը լճացնելու ամենագլխավոր քայլերից մեկն է։ Այն, ինչ առաջարկվում է, առաջարկվում է իրենց քիմքին համարժեք՝ իրենց իշխանությունը պահելու համար։ Եվ հիմա բոլորիս գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ պայքարենք և իր բնի մեջ խեղդենք Սահմանադրությունը, որ այն չհասնի հանրաքվեի։

Սահմանադրության այս տեքստը դեմ է ժողովրդավարության սկզբունքներին, այն ավելի է սահմանափակում հնարավորությունները։ Մի կողմից՝ խոսում են բազմակուսակցությունների մասին, մյուս կողմից՝ նման Սահմանադրությամբ ուզում են սահմանափակել այդ հնարավորությունները։

Այսպես թե այնպես, առօրյա կյանքում քաղաքացու համար ամեն ինչ սահմանափակված է, այս Սահմանադրությամբ էլ ավելի է սահմանափակվելու։ Մենք Ազատամարտիկների դաշինքով գիտենք՝ ինչի համար են այս սահմանադրական փոփոխությունները, և միշտ էլ մեր բացասական դիրքորոշումն արտահայտել ենք։

– Եթե, այնուամենայնիվ, այս տեքստով Սահմանադրությունը կյանքի կոչվի, նախագահը յոթ տարին ժամկետով ընտրվի և մեկից ավելի անգամներ ընտրվելու հնարավորություն ունենա, սա ինչի ՞ կհանգեցնի։

– Այն, ինչ այսօր իշխանությունն իրականացնում է, նշանակում է՝ իր ծրագրերի շարունակություն, ինչն էլ նշանակում է պետականության վերջ։ Այսինքն՝ այս իշխանություններից օր առաջ ազատվելն այս երկրի միակ փրկությունն է։ Եթե Սահմանադրություն կոչվածը ծառայելու է այս իշխանության վերարտադրությանը, էլ ինչի՞ մասին է խոսքը։

– Երեկ Դավիթ Հարությունյանը ասել է, որ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ չի ցանկանում զբաղեցնել նաև ԱԺ նախագահի պաշտոնը։ Համոզիչ կարո՞ղ են լինել այս մեկնաբանությունները, թե նպատակը բարի է։

– Իր «բարի» նպատակների արդյունքում երկիրը դատարկվել է, երկրի տնտեսությունը՝ քայքայվել։ Մի հատ էլ այսպիսի բարի նպատակ, ու կվերջանանք։ Եթե այսօր անկախություն ձեռք բերած, հաղթած երկրից քաղաքացին փախչում է, էլ ի՞նչ բարի կամքի մասին է խոսքը։ Ավելի լավ էր՝ չար կամք ունենար, բայց ուղղեր այս երկրի մեջքը։ Այստեղ ես բարի կամք չեմ տեսնում։ Եթե այսօր քաղաքացին գնահատված չէ, արժանապատվությունը ոտնահարված է, ժողովրդի մասին մտածող իշխանություն գոյություն չունի, բացի սեփական իշխանությունը վերարտադրելուց՝ ուրիշ նպատակ չի հետապնդում այս իշխանությունը, և երկրի նախագահն անտարբեր նայում է, էլ ի՞նչ բարի կամք… Եվ հենց իրական բարի կամքի բացակայությունն է, որ մենք այսօր այս օրին ենք։

Հիմա ազգը պետք է հավաքվի որոշի՝ ստրուկի՞ նման է ուզում ապրել, թե՞ արժանապատիվ։ Եթե ուզում է արժանապատիվ ապրել, ապա այս իշխանություններից պետք է ազատվել, քանի որ այս Սահմանադրությունը նորից վերարտադրման հնարավորություն է տալիս, և չպետք է անգամ հասնեն մինչև Սահմանադրության հանրաքվեի օրը։

– Ի՞նչ պետք է անել դրա համար։ Հանրային մոբիլիզացիա այս խնդրի շուրջ հնարավո՞ր է արդյոք։

– Տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ աստիճանաբար հասկանում են, որ եկել է ավելի ռադիկալ գործողությունների ժամանակը։ Անհնազանդություն է պետք։ Այսօրվա Սահմանադրությունը գոնե հնարավորություն է տալիս, որ եթե իշխանությունները չեն ծառայում ժողովրդին, ժողովուրդը կարող է հանգիստ հեռացնել նրանց։ Հիմա այդ սահմանադրական ճանապարհով քաղաքացու սահմանադրական իրավունքները կիրառելով՝ պետք է համախմբվենք իշխանությանը հեռացնելու համար։ Որ պետք է ազգովի համախմբվենք՝ դրա մասին խոսք լինել չի կարող։ Պետք է երկրի ողնաշարն ուղղենք, հակառակ դեպքում կորցնում ենք մեր երկիըը։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն, ինչ այսօր կատարվում է սահմանամերձ շրջաններում, հակառակորդի ակտիվությունը առաջնային գծում և այլն, որպես նախկին զինվորական՝ կարող եմ ասել, որ սա վկայում է մեր թույլ լինելու մասին։ Հիմա իրենք հաճույքով սպասում են, որ մեր եկրիը դատարկվի, էլ ինչի՞ պատերազմ սկսեն..

Այսօր քաղաքացին հուսալքված է։ Այսօր հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները չքավորության մեջ են, կեղծ դափնիներով հերոսներ են ի հայտ գալիս, պատմություն է կեղծվում, էլ ինչի՞ մասին կարող է խոսք գնալ։ Կարող է շատ մուգ գույներով եմ իրականությունը ներկայացնում, բայց իրականում իրականությունը շատ ավելի մուգ գույներով է։ Ամբողջ կյանքում լավատես եմ եղել, հիմա փորձում եմ երդիկից ընկնող լույսի մի շող գտնել, կողքիններին համոզել, բայց չեմ գտնում այդ լույսի շողը։

– Ստացվում է՝ ազատամարտիկները այս փոփոխություններին դեմ են և պետք եղած դեպքում կհամախմբվե՞ն, հանրահավա՞ք կանեն։

– Սրանց բոլոր նախաձեռնություններն ուղղված են այս երկրի ու պետության դեմ։ Ավելի լավ է՝ սրանք ոչինչ չանեն, քան որևէ գործողություն՝ իբր նորարարություն անեն, որը դարձյալ ժողովրդի դեմ է աշխատելու։ Սա բարեփոխում չէ, չարեփոխում է։ Չի բացառվում, որ հանրահավաք անենք. բոլոր այն քայլերը, որոնք կնպաստեն երկիրն այս վիճակից հանելուն, այդ բոլոր քայլերը իրականացնելու ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում